Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ինչպես ինձ կպահեմ, երբ Փաշինյանը մտնի ԱԺ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա պարզաբանեց, որ ՍԻմոնյանի հետ մեկ անգամ է հանդիպել եւ քննարկել է հենց այդ հարցը։

«Ես ասացի, որ ես վայրենի չեմ եւ չեմ պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակվել»,-ասաց նա։

Նշենք, որ Գեղամ Նազարյանի որդին զոհվել է 2020 թվականին Արցախում։