Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Գոռ Ա.-ն է:
Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը:





























