Հայաստանի կառավարությունը կքննարկի այն խոչընդոտները, որոնք Մոսկվան նախատեսում է ստեղծել ԵԱՏՄ տարածքում: Մասնավորապես, խոսքը ռուսական շուկայում ԵԱՏՄ անդամ երկրներից ալկոհոլային խմիչքների ընդունման մասին է: Այս մասին հոկտեմբերի 6-ին կառավարության ժամին Հայաստանի Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանի հարցին: Պատգամավորը, մասնավորապես, հղում է կատարել «Վեդոմոստի» թերթի հրապարակմանը:
Ի թիվս այլ բաների, առաջարկվում է ԵԱՏՄ անդամ երկրներից ալկոհոլ ներմուծողներին պարտավորեցնել մաքսային ծառայությանը բանկային երաշխիք ներկայացնել: «ՌԴ ֆինանսների նախարարությունը պարբերաբար նման առաջարկներով է հանդես գալիս: Եղել են նմանատիպ այլ առաջարկներ, բայց չեմ կարծում, որ դա հնարավոր է, քանի որ նման մոտեցումը հակասում է ԵԱՏՄ սկզբունքներին», - նշել է Գրիգորյանը՝ մատնանշելով ապրանքների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը:



























