Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիի ղեկավարած «Վրացական կուսակցության» գրասենյակը հուլիսի 4-ին հետախուզության է ենթարկվել: Ըստ «Գազետա.ռու»-ի` իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, թե այնտեղ թաքնվում է Օքրուաշվիլիի քեռին` Զուրաբ Գիգուաշվիլին:
Կուսկացության մամլո քարտուղար Լիա Կամլաձեն պատմել է, որ գրասենյակում գտնվել է ավելի քան 150 ոստիկան: Հետախուզություն իրականացնելու թույլտվություն չի ներկայացվել, միայն ասվել է, որ փնտրում են Գիգուաշվիլիին, որը, ըստ օպերատիվ տեղեկատվության, հնարավոր է, թաքնվում է գրասենյակում: Սակայն ավելի ուշ նրանք լքել են գրասենյակը:
Ըստ կուսակցության ներկայացուցիչների` Գիգուաշվիլիին փնտրում են ոչ թե օրենքը խախատելու, այլ միայն կուսակցության առաջնորդի հարազատը լինելու համար:




























