Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նոր նախագահ է նշանակվել բրիտանացի դատավոր Նիկոլաս Բրատցան: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փախանցմամբ` այդ մասին հայտի է դարձել հուլիսի 4 –ին ՄԻԵԴ գրասենյակում կայացած գաղտնի քվերակության արդյունքում:
«Պրն Նիկոլասն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2011թ. նոյեմբերի 4-ին: Տարեվերջին ՄԻԵԴ-ի գործող նախագահ ժան Պոլ Կոստան դառնում է 70 տարեկան. սա այն սահմանային տարիքն է, որից այն կողմ դատավորները չեն կարող պաշտոնավարել», - հայտնել են ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությունից:
Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Նիկոլաս Բրատցան մինչեւ վերջերս զբաղեցնում էր դատարանի փոխնախագահի պաշտոնը: Նա Ստրասբուրգում կարիերան սկսել է 1998թ-ից:




























