Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին պատրաստ է թողնել իշխանությունը անվտանգության երաշխիքների դիմաց, որոնք նրան խոստանում է Ֆրանսիան:

«Կոմերսանտի» փոխանցմամբ` Ֆրանսիայում պատրաստ են ոչ միայն գնդապետի ընտանիքի հաշիվները  բացել օգտագործման, այլեւ նրան փրկել Հաագայի միջազգային տրիբունալից, որի կողմից  կալանքի թույլտվություն է տրված:

«Գնդապետն ազդանշաններ է տալիս այն մասին, որ պատրաստ է թողնել իշխանությունը անվտանգության երաշխիքների դիմաց: Եւ նման երաշխիքներ նրան պատրաստ են տրամադրել», – թերթին ասել է ռուսաստանցի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Բացի այդ, Քաֆաֆիի` խաղաղ հեռանալու դեպքում  քննարվում է նրա երկրում մնալու հնարավորությունը: Սակայն դրան կարող է խանգարել Քադաֆիի մեկ այլ առանցքային պայման, որի հետ կարող են չհամաձայնել Բենգազիիում. գնդապետը պնդում է, որ իր որդուն` Սաիֆ ալ Իսլամին,  ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվի: