Մոտակա ժամանակներում ընդդիմության եւ իշխանության միջեւ փակուղային իրավիճակ է սկսելու։ Հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նրա կարծիքով, փակուղային վիճակի կարող է հանգեցնել իշխանություններին բացառապես արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը։ «Ընդդիմության շեշտադրումն այս առումով սխալ է։ Ես, որպես քաղաքացի, հասկանում եմ Հայ ազգային կոնգրեսին, սակայն որպես քաղաքագետ՝ ոչ։ Ամեն դեպքում, իշխանություններն իրենց մի քանի քայլերով ցույց են տալիս, որ գիտակցում են երկրում առկա իրավիճակի լրջությունը»,- նկատեց Պողոսյանը։
Ամփոփելով՝ սահմանադրագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մեր երկրում առավել բարենպաստ քաղաքական ֆոն կստեղծվի։
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան 2012-ին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013-ին։




























