Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում ծառայության վայր մեկնելու ընթացքում սպանվել է 2 զինվորական։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հուլիսի 5-ի առավոտյան Յուքսեքօվայի շրջանում սերժանտներ Մուրադ Քոզինօղլուն եւ Յահյա Քարաքայան ծառայության վայր մեկնելու ընթացքում զինված հարձակման են ենթարկվել PKK-ի զինյալների կողմից։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել զինվորական ստորաբաժանումներ՝ գտնելու հեռացած քուրդ զինյալներին։




























