Բելառուսում հացադուլ են հայտարարել Գրոդնոյում կիրակի օրը չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված լրագրողներ Իգոր Բանցերը եւ Ալես Դենիսովը։

Լրագրողների բելառուսական ասոցիացիայի տեղեկատվությամբ, Գրոդնոյի ակցիան լուսաբանող վեց լրագրողների հանդեպ դատարանը մի քանի օրով վարչական կալանք է կիրառել:

Նույն աղբյուրի համաձայն, լրագրողների դատերը տեղի են ունեցել Գրոդնոյում՝ փակ դռների հետեւում։

Ինչպես հայտնում են բելառուսցի իրավապաշտպանները, Մինսկում եւ մյուս քաղաքներում կիրակի օրը ձերբակալվել է շուրջ 380 մարդ։