Երեւանում հուլիսի 5-ին ժամը 23.45-ի սահմաններում Արցախի 22/1 հասցեում գտնվող հինգհարկանի շենքից իրեն վայր է նետել մոտ 45 տարեկան մի տղամարդ:

Այս տեղեկությունն այսօր` հունիսի 6-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նրա խոսքով, անձի ինքնությունը դեռ պարզ չէ, դժբախտ դեպք է տեղի ունեցել եւ մանրամասները ճշտվում են:

Իսկ ահա «Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ իրեն վայր նետած տղամարդու վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` անգիտակից վիճակում: Նրա կյանքին վտանգ է սպառնում: