Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 6-ին քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումները, առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները կայանալու են հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման համատեքստում: Վերջին երկու տարում նման բանակցություններ կայացել են արդեն յոթ անգամ:
Բացի ղարաբաղյան խնդրից, Լավրովն ու Նալբանդյանը քննարկելու են նաեւ ներդրումային համագործակցության հարցերը:




























