Չինացի գործարար Վան Ցզյանլինը խոստացել է առաջիկա երեք տարիներին 77,3 միլիոն դոլարի ներդրում կատարել չինական ֆուտբոլում: Դրանից հետո մամուլը նրան համեմատել է Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Համեմատությունը զայրացրել է չինացի գործարարին:

«Խայտառակություն է, երբ քեզ համեմատում են Աբրամովիչի հետ: Ես ամաչում եմ, որ ինձ համեմատել են նրա հետ: Նա իր հարստությունը ստացել է իր երկրի բնական ռեսուրսների մենաշնորհացման ճանապարհով: Իսկ ես իմ բիզնես-կայսրությունը ստեղծել են քայլ առ քայլ` շուկայում դիմանալով սուր մրցակցությանը: Նրա համար ֆուտբոլը զվարճանք է, իսկ ես իսկապես մտահոգ եմ չինական ֆուտբոլի վատ վիճակով: Ես ցանկանում են հանել մեր ֆուտբոլը փոսից»,- Վան Ցզյանլինի խոսքը մեջբերում է China Daily-ն: