Շատ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքը կշարունակվի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք արձանագրեցինք, որ Կազանում նախագահները հայտարարեցին կարեւոր հարցերի համաձայնեցման մասին, որոնք նպաստում են կարգավորման վերջնական պայմանավորվածությունների հանգելու համար»,- նկատել է նա, հաղորդում է «Վեստին»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է հունիսի 24-ին, Կազանում` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: