Հայաստանում հայտարարված համաներմամբ, հուլիսի 1-ի դրությամբ, ազատ է արձակվել 505 դատապարտյալ:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:

Հուլիսի 1-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 505 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 214 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 62-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 111-ը, կրճատում 49,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 15,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,
«Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 47-ը, կրճատում 37,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սեւան» - ազատ է արձակվել 65-ը, կրճատում 39,
«Հրազդան» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,
«Աբովյան» - ազատ է արձակվել 6-ը, կրճատում 15,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 95-ը, կրճատում 24:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: