Վրաստանի դատական համակարգը պետք է ավելի լավ պաշտպանի մարդու իրավունքները, կարծում է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը:
«Դատական համակարգում լուրջ թերությունների վերացման եւ նրա թափանցիկության ու գործունակության բարձրացման համար լրացուցիչ ջանքեր են հարկավոր»,- հայտարարել է Համերբերգը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Այդ կապակցությամբ Համերբերգը խորհուրդ է տալիս Վրաստանի իշխանություններին «լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կանխելու Արդարադատության գերագույն խորհրդի վրա ազդելու հնարավորությունը եւ պաշտպանելու դատավորների անձնական անկախությունը»:
Վրաստան կատարած այցի արդյունքներով, եվրահանձնակատարը հայտարարել է, թե հետաքրքրվել է դատական համակարգի վիճակով մի քանի բողոքների պատճառով:




























