ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները Սոչիում կայացած նիստում հաստատել են օգոստոս-սեպտեմբերին կայանալիք մարտական գնդակոծությամբ ՀՕՊ համատեղ «Ռազմական համագործակցություն-2011» վարժանքների սցենարը:
«Այսօր հաստատել ենք տվյալ վարժանքների մտահղացումը: Այն իրականացվելու է երեք փուլով: Պրակտիկ գործողությունները մշակվելու են երկու կրակարաններում` Ղազախստանի «Սարի-Շագան»-ում եւ Աստրախանի «Աշուլուկ»-ում»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Վարժանքները ծրագրվում է անցկացնել օգոստոսի 3-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ պաշտպանության նախարար Սերդյուկովի խոսքով, նախարարները հստակեցրել են ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի վերահսկողության եւ գնահատման հարցերի փոխգործակցության կարգը, նաեւ մինչեւ 2015 թվականը ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացումը:
Նշենք, որ Սոչիի հանդիպմանը մասնակցում է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:




























