Աշնանը Հայաստանում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ոստիկանության եւ ՆԳՆ ղեկավարների նիստը

Ինչպես այսօր` հուլիսի 6-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, նիստը կայանալու է հոկտեմբերի 12-14-ին: Նիստի ժամանակ կքննարկվի համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: