Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 6-ին երկօրյա այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ։
Այցի շրջանակներում նախատեսված է Երեւանի քաղաքապետարանի եւ Սանկտ Պետերբուրգի կառավարության միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցության վերաբերյալ 2011-2014 թվականների ծրագրի վավերացում։
Այցը կկայանա Սանկտ-Պետերբուգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։




























