Հուլիսի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում Սեւան քաղաքում եւ լողափնյա տարածքում ուժեղ կարկուտ է տեղացել: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց Սեւանի բնակիչ Հայկ Անտոնյանը մոտ 10 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է առաջացրել: Կարկտահատիկները մոտ հավկիթի չափ են եղել, իսկ զանգվածը մոտ 25-30 գրամ:

Կարկուտը վնասել է փողոցում կայանած մեքենաները եւ կոտրել որոշ տների ապակիներ ու տանիքներ: