Աֆղանստանում հուլիսի 5-ին վթարված ադրբեջանական օդանավի մասին հակասական տեղեկություններ են ստացվում։

«Թալիբանը» պնդում է, որ ադրբեջանական օդանավն ինքն է կործանել։ Ինչպես հայտնել է շարժման անդամ Զաբիհուլլահ Մուջահեդը, ադրբեջանական Իլ-76 օդանավին հարվածել են ամերիկացիներին զենք մատակարարելու համար, հայտնում է 1news.az-ը՝ վկայակոչելով İRNA գործակալությանը։

Միաժամանակ, աֆղանական Սիյահ Գերդ  նահանգի (այստեղ է տեղի ունեցել ողբերգությունը) ղեկավար Աբդուլխալիմ Մուջադադին ասել է, որ որ օդանավը մխրճվել է Աքսան գյուղի մոտակայքում գտնվող սարի մեջ, ինչից հետո սկսել է այրվել։ Նա հերքում է «Թալիբանի» հայտարարությունն այն մասին, որ օդանավը հատուկ է կործանվել։

Հուլիսի 5-ին Աֆղանստանում վթարված ադրբեջանական օդանավում, տարբեր տվյալներով, անձնակազմի 8 կամ 9 անդամ է եղել։ Նրանք բոլորը մահացել են։