2011 թվականի հուլիսի 1-ից 5-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի գավաթի փուլերից` Ալբերտ Աստախովի հուշամրցաշարը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին ստեփանակերտցիներ Մարտին Միրզոյանը եւ Աշոտ Դանիելյանը, որն այս տարվա նախորդ փուլերից երկուսում` Ղազախստանի Ուրալսկում եւ Մոսկվայում կայացած մրցաշարերում նվաճել էր արծաթե մեդալ:

Այս անգամ Սամբոյի եւ ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ, Աշոտ Դանիելյանը 82 կգ քաշային կարգում մարտական սամբոյից գրավեց 1-ին տեղը` արժանանալով ոսկե մեդալի, իսկ  Մարտին Միրզոյանը մարզական սամբոյից` բրոնզե մեդալի (62 կգ), հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: