Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաքում այսօր, հուլիսի 6-ին մեկնարկած Միջազգային օլիմպիական կոմիտեի 123-րդ նստաշրջանում ընտրվել է 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Գերմանիայի Մյունխեն մեգապոլիսի եւ Ֆրանսիայի Անսի առողջարանային քաղաքի հետ պայքարում հաղթել է Հարավային Կորեայի Պհենչանը, որը 2010-ի խաղերի համար պայքարում պարտվել էր Վանկուվերին, իսկ 2014-ի համար` Սոչիին: Քվեարկությանը մասնակցած ՄՕԿ-ի 96 անդամներից 63-ը ձայնը տվել են Պհենչանին, 25-ը` Մյունխենին, 7-ը` Անսիին: