Մալայզիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Գերծանր քաշայինների (+105) պայքարում 16-ամյա Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 178 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը, սակայն հրում վարժությունում ցույց տվեց 5-րդ արդյունքը` 206 կգ: Երկամարտում Մինասյանը դարձավ չորրորդը` 384 կգ:
Հաղթող դարձավ իրանցի Բահադոր Մուլաեին` 408 կգ:



























