Թերեւս, զուր չէր, որ Շարլին Ուիդսթոքը լացում էր սեփական հարսանիքին:
Մոնակոյի իշխան, հայտնի սրտակեր Ալբերը, բացի երկու արտամուսնական երեխաներից, որոնց նա պաշտոնապես ճանաչել է, եւս երկուսն ունի, հաղորդում է «novy.tv»-ը:
Մինչ այդ հայտնի էր միայն երկու երեխաների մասին` 6-ամյա Ալեքսանդրի, որ ծնվել էր մատուցողուհի Նիկոլ Կոստից եւ 19-ամյա Ժասմինի` անշարժ գույքի ամերիկյան գործակալ Տամարա Ռոտոլոյից: Այժմ էլ պարզվում է, որ Մոնակոյի 53-ամյա կառավարիչը եւս երկու զավակ ունի:
Քանի դեռ նորապսակները մեղրամիս են անում Հարավային Աֆրիկայում, բժիշկները ԴՆԹ թեսթ են անցկացնում: Առայժմ հայտնի չէ, թե ինչ կլինի, եթե հայրությունը հաստատվի:




























