Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով լի ավտոբուս է վթարի ենթարկվել։
Միջադեպի արդյունքում մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել տասը մարդ, այդ թվում՝ ութ ուղեւոր, զբոսավարը եւ վարորդը։ Այս մասին հայտնել է թուրքական հանգստավայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոստոպյատենկոն։
«Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից երկուսը ծանր վիճակում են»,- ասել է դիվանագետը։



























