Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») քրեական կայսրությանը հերթական ցավոտ հարվածներն են հասցվել, գրում է «Արգումենտի ի ֆակտին»:
Խոսքն այն մասին է, որ վերջին մի քանի օրն իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Ուսոյանի միանգամից մի քանի մտերիմների` «օերնքով գողեր» Վլադիմիր Վոլկովին (Վոլչոկ) եւ Հուսեյն Ահմադովին (Հուսեյն Սլեպոյ):
«Վոլչոկին» ձերբակալել են Ադիգեյում: Խուզարկության ժամանակ նրա մոտից առգրավել են 0,6 գրամ մետադոն: «Սլեպոյին» ձերբակալել են Մոսկվայում, եւ առգրավել են 3 գրամ հերոին, նաեւ ինքնաշեն դաշույն:
Երկու օրենքով գողերն էլ Ուսոյանի մերձավոր շրջապատից էին: «Սլեպոյը» այն փոքրաթիվ չեչեններից էր, ում հետ մոտ էր «Դեդ Հասանը»:



























