Ճապոնական «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում հրդեհ է բռնկվել:

Կանգնեցված ատոմակայանի առաջին էներգաբլոկից հրդեհի բոցեր են բարձրանում: Հրդեհի պատճառներն առայժմ պարզված չեն: Այդ մասին այսօր հայտնել է ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մինչ հրդեհի պատճառների պարզումը ռեակտորի հովացման համակարգը ժամանակավորապես կանգնեցվել է:

Ինչեպս արդեն հայտնել է NEWS.am-ը, հուլիսի 6-ին հրդեհ էր բռնկվել մեկ այլ` «Տոկայ-2» ատոմակայանում: Բռնկումը տեղի էր ունեցել Իբարակի պրեֆեկտուրայում: Հրդեհը սկսվել էր այն շինությունում, որտեղ իրականացվում էր թափոնների վերամշակում: Փորձագետները հավաստիացրել են, որ ռադիացիայի արտահոսքից հնարավոր է եղել խուսափել: