2014 եւ 2016 թվականների Օլիմպիական խաղերի հեռարձակման իրավունքների վաճառքից Միջազգային օլիմպիական կոմիտեն կունենա ավելի քան 4 միլիարդ դոլարի եկամուտ: Այդ մասին Դուրբանում ընթացող ՄՕԿ-ի նստաշրջանում հայտարարել է կազմակերպության նախագահ Ժակ Ռոգեն: Այս ամիս ՄՕԿ-ը 4,38 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել NBC Universal-ի հետ` ընկերությանը տրամադրելով 2014-2020թթ. Օլիմպիական խաղերի ցուցադրման իրավունքը: Այնուհետեւ ՄՕԿ-ը տարբեր ժամկետներով պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ Գերմանիայի հետ:

2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը եւ 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերն արդեն ՄՕԿ-ին բերել են 3,2 միլիարդ դոլար: Ռոգեի խոսքով, հեռարձակման իրավունքի գները ամեն տարի բարձրանում են:

Աճում են նաեւ հովանավորների հատկացումները: Առաջիկա երկու Օլիմպիական խաղերի համար արդեն 921 միլիոն դոլարի պայմանագրեր են կնքվել 9 հովանավորների հետ: