Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երեւանի Բանանցը չկարողացավ հաղթահարել Ռուսթավիի Մետալուրգի արգելքը: Այսօր, հուլիսի 7-ին Վրաստանում կայացած պատասխան խաղն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: 18-րդ րոպեին Միկաբերիձեն առաջ մղեց Ռուսթավիի ֆուտբոլիստներին: 72-րդ րոպեին Դու Բալան 11 մետրանոցից վերականգնեց հավասարակշռությունը: Երեւանում տարած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ երկրորդ փուլ դուրս եկավ Ռուսթավիի թիմը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























