Ուկրաինայի խորհրդարանը հուլիսի 7-ին հաստատել է կենսաթոշակային բարեփոխումները: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ուկրաինսկայա պրավդան», այդ բարեփոխումներով բարձրացվում է կանանց եւ պետական ծառայողների կենսաթոշակի անցնելու տարիքը: Առաջիկա 10 տարում կանանց համար կենսաթոշակի գնալու տարիքը 55-ից կդառնա 60: Պետական ծառայողների համար այդ ցուցանիշը 60-ից կդառնա 63:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2012-ի հունվարի 1-ից:
Հավելենք, որ Ուկրաինայի համար կենսաթոշակային տարիքի բարձրացումը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնագիր կնքելու պայմաններից մեկն է, որի շրջանակներում Կիեւը 15 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն կստանա:




























