Իսպանական Ռասինգի պարտքերը գերազանցել են 48 միլիոն եվրոն եւ ակումբը սնանկ է հայտարարվել: Ռասինգի ղեկավարությունն արդեն դիմել է դատարան` արտաքին կառավարում նշանակելու նպատակով:
Ռասինգի նախագահ Ֆրանսիսկո Պերնիան այսպես է մեկնաբանել իրավիճակը. «Շատ ծանր իրավիճակ է: Մեզ համար բարդ կլինի ֆուտբոլիստներին եւ ակումբի աշխատակիցներին հայտնել այս մասին: Սակայն մենք հույս ունենք, որ կկարողանանք խուսափել երկրորդ լիգայում հայտնվելուց»:




























