Ֆուտզալի 2012թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի սկզբնական փուլում Հայաստանի հավաքականը A խմբում կմրցի Մոլդովայի, Վրաստանի եւ Մալթայի թիմերի հետ: Խմբային մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 19-ից 23-ը Վրաստանում: Խմբում առաջին տեղ գրաված հավաքականը հաջորդ փուլում կմրցի Սերբիայի, Սլովենիայի եւ Իսրայելի հետ: