Արգենտինայում երկրորդ տուրի հանդիպումներն անցկացրին Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի թիմերը: Սերխիո Մարկարյանի գլխավորությամբ Պերուի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Մեքսիկայի թիմին եւ 4 միավորով հավասարվեց Չիլիին, որը ոչ ոքի` 1:1 հաշվով խաղաց ուրուգվայցիների հետ: Ուրուգվայն ունի 2 միավոր: Մեքսիկացիներն առանց միավորի վերջին տեղում են:
C խումբ
Պերու - Մեքսիկա` 1:0
Գերերո, 83
Ուրուգվայ - Չիլի` 1:1
Ալվարո Պերեյրա, 54 - Ալեքսիս Սանչես, 65




























