2011թ. հունվարի 21-ին Անդրե Աղասին ընդգրկվել էր թենիսի փառքի միջազգային սրահում: Հուլիսի 9-ին ԱՄՆ-ի Նյուփորթ քաղաքում տեղի ունեցել հանդիսավոր արարողությունը, հայտնում է atpworldtour.com-ը:

41-ամյա Աղասին, որը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց հինգ տարի առաջ,  չորս անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, երկու անգամ` ԱՄՆ բաց առաջնությունում, մեկական անգամ էլ` Ֆրանսիայի բաց առաջնությունում եւ Ուիմբլդոնի մրցաշարում: Մենախաղում Աղասին ունի 60 մրացաշարերի հաղթողի տիտղոս: Լեգենդար թենիսիստը 101 շաբաթ գլխավորել է համաշխարհային դասակարգումը: Աղասին արդեն 10 տարի ամուսնացած է հայտնի գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հետ: Նրանց որդին` Ջեդել Ջիլը 9 տարեկան է, դուստրը` Ջազ Էլին 7 տարեկան է:

Արարողության ժամանակ Աղասին հատուկ շնորհակալություն է հայտնել հորը` հայտարարելով. «Երբ ես 5 տարեկան էի դու ասացիր, որ ես հաղթեմ Ուիմբլդոնում: Երբ ես յոթ տարեկան էի դու ասացիր, որ ես հաղթեմ Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում: Մի անգամ էլ դու ասացիր, որ ես մտնեմ Փառքի սրահ: Իսկ, երբ 29 տարեկան էի, դու ինձ խորհուրդ տվեցիր ամուսնանալ Շտեֆի Գրաֆի հետ. դա քո տված լավագույն խորհուրդն էր»: