Ուկրաինայում մեկնարկած ֆուտբոլային առաջնության առաջին տուրը հաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի խաղացողների համար: Հենրիխ Մխիթարյանի գոլից եւ Շախտյորի հաղթանակից հետո հանդես եկավ նաեւ Դոնեցկի Մետալուրգը, որի կազմում խաղում են Հայաստանի հավաքականի անդամներ Մարկոս Պիզելին, Գեւորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը: Մետալուրգը 1:0 հաշվով հաղթեց Չեռնոմորեցին: Հաղթական գոլի հեղինակը Մարկոս Պիզելին է` 46-րդ րոպեին:

Ուկրաինայի առաջնություն. առաջին տուր

Չեռնոմորեց – Մետալուրգ Դոնեցկ` 0:1

Մարկոս Պիզելի, 46