Լոս Անջելեսում Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների ընտանիքում չորրորդ զավակն է ծնվել: Երեք որդիներից հետո Դեւիդն ու Վիկտորիան վերջապես դուստր են ունեցել:
Sky News-ը հաղորդում է, որ աղջկա անունն առայժմ մամուլին չեն հայտնում: Ընտանիքի ներկայացուցիչ Սիմոնա Օլիվիան նշել է միայն, որ Բռուքլինը, Ռոմեոն եւ Քրուզը ուրախությամբ են ընդունել քրոջ ծնունդը:




























