Իտալիայում անբնական շոգի պատճառով մի քանի քաղաքներում  հուլիսի 11-ից կհայտարարվի վտանգավորության «կարմիր»  մակարդակ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով`  այդ քաղաքներն են Բոլոնիան, Մեսինանա, Պերուջան, Պեսկարեն եւ Ռիետին, որտեղ  ջերմաչափի սյունը հասնում է 40-ի:

Բժիշկները խորհուրդ են տալիս օրվա ամենաշոգ ժամերին փողոց դուրս չգալ, շատ հեղուկ խմել:  Իտալիայի մայրաքաղաքի իշխանություններն արդեն պատրաստել են 150 հազար շիշ  հանքային ջուր` քաղաքի փողոցներում բոլոր ցանկացողներին բաժանելու համար: