Պակիստանի իշխանությունները կոչ են անում ԱՄՆ-ին իրենց ներկայացնել «Ալ Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրիի գտնվելու վայրի մասին հետախուզական տվյալներ է խնդրել:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել էր, թե ահաբեկիչը թաքնվում է Պակիստանում:

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակազմը մեզ կհայտնի իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը, մասնավորապես ազ-Զավահիրիի եւ այլ ահաբեկիչների գտնվելու վայրի մասին»,- հայտարարել է Պակիստանի բանակի ներկայացուցիչը:

Հավելենք, որ Պակիստանի իշխանությունները երկար տարիներ հերքել են պնդումները, թե իրենց տարածքում միջազգային ահաբեկիչներ են թաքնվում: Հիշեցնենք, որ մայիսի 2-ի գիշերը պակիստանյան Աբոտաբադ քաղաքից ոչ հեռու ամերիկյան հատուկ ջոկատը ոչնչացրել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենին: Պաշտոնական Իսլամաբադն այդ գործողության մասին նախապես տեղեկացված չին եղել, ինչը դժգոհություն է առաջացրել Պակիստանի իշխանությունների մետ:

Բեն Լադենի ոչնչացումից հետո, «Ալ Քաիդայի» առաջնորդ է հռչակվել Այման ազ-Զավահիրին: