ԵԱՀԿ ԽՎ 20-րդ նստաշրջանում ԽՎ գործող նախագահ Պետրոս Էֆտիմիուն վերընտրվել է իր պաշտոնում, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:
«Խորհրդարանական վեհաժողովի նախագահի երկրորդ ժամկետի ընթացքում մտադիր եմ շարունակել եւ ընդլայնել ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Բացի այդ, մենք կզարգացնենք երկխոսությունն այն երկրների խորհրդարանների եւ ժողովրդավարական այլ ինստիտուտների հետ, որտեղ ժողովրդավարությունը դեռեւս կայացման փուլում է»,-հայտարարել է Էֆտիմիուն:
ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 55 երկրների ավելի քան 320 խորհրդարանականներ: Հայաստանի ԱԺ-ն եւս իր պատվիրակությունն ունի ԽՎ-ում:




























