Մուամար Քադաֆիի վարչակազմը բանակցություններ է վարում Սարկոզիի հետ: Այդ մասին, ըստ «Reuters»-ի, հայտարարել է Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամը «El Khabar» թերթին տված հարցազրույցում: «Մենք բանակցություններ ենք վարում  Ֆրանսիայի, ոչ թե ապստամբների հետ»,-նշել է Սաիֆ ալ Իսլամը:

Նրա խոսքով` Ֆրանսիայի նախագահ Սարկոզին չի թաքցնում երկրի իշխանությունների կապերն ապստամբների պաշտոնական մարմնի` Լիբիայի ազգային անցումային խորհրդի հետ: Սարկոզին Քադաֆիի վարչակազմի ներկայացուցչին իբր հայտարարել է, թե «մենք ստեղծել ենք խորհուրդ, եւ այն չի կարող գոյություն ունենալ առանց մեր աջակցության, փողերի եւ զենքի»: