Ժնեւում 88 տարեկան հասակում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող պարուսույց, բեմադրիչ Ռոլան Պետին: Նա ավելի քան 50 բեմադրության հեղինակ է, որոնցում փայլատակել են Մայա Պլիսեցկայան, Միխայիլ Բարիշնիկովը, Ռուդոլֆ Նուրիեւը, Մարգո Ֆոնտեյնը, Ֆրեդ Աստերը եւ այլ աշխարհահռչակ պարողներ:
Ռոլան Պետին արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի:
«Աշխարհահռչակ ստեղծագործող, ով զգալի հետք է թողել 20-րդ դարի պարարվեստում»,- Ռոլան Պետիի մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարը հայտարարել է, որ միայն Պետին կարողացավ համատեղ աշխատանքի համար հավաքել Իվ Սեն Լորանին որպես զգեստների նկարիչ, Պաբլո Պիկասոյին որպես տնօրեն եւ Ժակ Պրեվեյին որպես լիբրետիստ:




























