Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանում հուլիսի վերջին կմեկնարկի երկաթուղու կայարանի կառացումը: «Ախալքալաքի երկաթգծի կայարանի կառուցումը կմեկնարկի երեք շաբաթ անց: Կայարանը կկառուցվի գերմանացի հայտնի ճարտարապետ Յուրգեն Մայերի նախագծով»,-հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:

Այս տարվա մայիսին որոշում է կայացվել, որ երկաթգծի նոր`Բաքու-Թբիլիսի-Կարս ուղղության համար Վրաստանի կառավարությունը պետք է հատկացնի լրացուցիչ 575 միլիոն դոլար` երկարաժամկետ վարկի  տեսքով:

Վրաստանն ու Ադրբեջանը հուլիսի 1-ին պայմանագիր են ստորագրել, համաձայն որի Վրաստանին վարկ է տրամադրվում: Փորձագետները կարծում են, որ փոխառումը  դրական նշանակություն կունենա վրացական տնտեսության համար:

Հուլիսի սկզբին Ադրբեջանում տեղի է ունեցել երկկողմ համակարգող խորհրդի նիստը, որի ընթացքում հավանության է արժանացել 2011 թվականին իրականացվելիք շինարարական աշխատանքների 316 միլիոն դոլարը,  հայտնում է «Նովոստի Գրուզիան»: 

Բացի կայարանի կառուցումից, հատկացված գումարը կուղղորդվի նաեւ Տետրիցկարո-Ախալքալաք երկաթգծի տեղամասի կառուցմանն ու վերականգնմանը, ինչպես նաեւ մի շարք ենթակառուցվածքային օբյեկտների կառուցմանը: