Մեքսիկայում ավարտված ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչում Մեքսիկայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ ուրուգվայցիների նկատմամբ եւ նվաճեց գավաթը: Այս տարիքային խմբի համար ֆուտբոլասերների բացառիկ քանակ էր հավաքել եզրափակիչը: Մեխիկոյի ստադիոնում 100 հազար հանդիսականներ են հետեւել հանդիպման ընթացքին: Մեքսիկացիները հաղթեցին բոլոր հանդիպումներում:
Երրորդ տեղի համար խաղում Գերմանիայի թիմը 4:3 հաշվով հաղթել է բրազիլացիներին:




























