Անգլիացի Դեւիդ Բեքհեմն աղջկա ծնունդը նշանավորել է անկյունայինից խփած փայլուն գոլով: Լոս Անջելես Գելաքսիի կազմում Բեքհեմը MLS-ի ընթացիկ առաջնությունում խփել է երկրորդ գնդակը: Բեքհեմի գոլի շնորհիվ Գելաքսին 2:1 հաշվով հաղթել է Չիկագո Ֆայերին եւ 21 խաղից հետո 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:




























