Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտվեց աթլետիկայի աշխարհի պատանեկան (մինչեւ 17 տարեկանների) առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքը ցույց տվեց 16-ամյա եռացատկորդ Լեւոն Աղասյանը, որը եզրափակիչում ցույց տվեց 15,24 մետր արդյունք եւ գրավեց 6-րդ տեղը: Հաղթողի` Բահամյան կղզիների ներկայացուցիչ Լատարիո Կոլի-Մինսի արդյունքն է 16,06 մետր: