Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայն այցելել է Էսքիշեհիր նահանգում վերանորոգման մեջ գտնվող պատմական շինությունները։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարն այցելել է նաեւ  Էսքիշեհիր նահանգի Սիվիրհիսարի շրջանում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցի։   Էրթուղրուլ Գյունայը մոտիկից հետեւել է հայկական եկեղեցու վերոնորոգման աշխատանքներին։

Նշենք, որ Սիվրիհիսարի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին հայ բնակչության հանգանակության շնորհիվ կառուցվել է 1881 թվականին։  Թուրքիայում ամենամեծ 2-րդ հայկական եկեղեցու համբավը վայելող Սուրբ Երրորդության վերականգնման աշխատանքները սկսվել են 2010-ի հունիսի 15-ից։ Վերանորոգումից հետո եկեղեցին կլինի մշակույթային կենտրոն, որտեղ կանցկացվեն ցուցահանդեսներ, համերգներ եւ այլ մշակույթային միջոցառումներ։