Թուրքիայում այսօր` հուլիսի 11-ի առավոտյան սկսվել է պայմանավորված ֆուտբոլային խաղերի գործով ձերբակալությունների 2-րդ ալիքը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պայմանավորված խաղերի գործով ձերբակալվել են եւս 22-ը, որոնց մեջ են «Տրաբզոնսփոր»-ի նախագահը, «Անկարագյուջու»-ի նախկին նախագահ Մումթազ Քարաքայան, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Մամութ Օզգեները եւ այլ պաշտնյաներ եւ ֆուտբոլիստներ։
Նշենք, որ նախորդ շաբաթ թուրքական ոստիկանությունը 12 նահանգներում իրականացրել էր համաժամանակյա գործողություններ, որոնց արդյունքում բերման էր ենթարկել մի քանի տասնյակ անձանց։ Բերման ենթարկվածների մեջ են եղել ֆուտբոլային ակումբների ղեկավարներ եւ ֆուտբոլիստներ, ովքեր մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու համար։



























