Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, գրող դրամատուրգ Էդվարդ Ռաձինսկին հուլիսի 10-ին Պոդմոսկովյեում վթարի է ենթարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովովստին»։ Բախման հետեւանքով 24-ամյա մի աղջիկը է մահացել։
Ավտովթարը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի Ալեխնովո գյուղում։ Ինչպես հայտնում է Life News-ը, բախումն այնքան ուժեղ է եղել, որ աղջկա մեքենայի աջ կողմն ամբողջությամբ ջախջախվել է։
Մահացած Մարիա Պոլյակովան Nissan մակնիշի մեքենա է վարել եւ բախվել է Ռաձինսկիի Volvo-ին։ Life News-ի տվյալներով, սակայն, աղջիկն ուղեւոր է եղել, եւ մեքենան տղամարդ է վարել, ով կենդանի է մնացել։
Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը։



























