Հուլիսի 11-ից 17-ը Ռիգայում կայանալու է «Երաժշտություն եւ կինո» միջազգային փառատոնը /International Music&Film Festival (IMFF): Մրցանակաբաշխության պատվավոր նախագահը սերբ հռչակավոր ռեժիսոր Էմիր Կուստուրիցան է:
Փառատոնը, որ կայանալու է Ռիգայի եւ Յուրմալայի լավագույն բեմերում, կոչված է լինել յուրօրինակ կամուրջ, որը միավորելու է Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մշակութային տարածքները:
Համերգին մասնակցելու են հռչակավոր անուններ` դուդուկահար Ջիվան Գասպարյան, Էմիր Կուստուրիցա եւ նրա The No Smoking Orchestra, իսպանական լեգենդար Անտոնիո Գադես բալետը` «Կարմեն» ներկայացմամբ, Nouvelle vague խումբը, Tonino Carotone (Իտալիա/Իսպանիա), Դոնի կազակների մեծ երգչախումբ (Վիեննա, Ավստրիա):
Կինոդիտումներին մասնակցելու են Վլադիմիր Միրզոեւը, Սերգեյ Նուրովը, Գոշա Կուցենկոն, Ալեքսանդր Ադաբաշյանը, Մարկ Քոլլենը եւ այլք:




























