Սեյսմոլոգները կարծում են, որ մարտի 11-ի երկրաշարժից հետո Ճապոնիայում նկատելիորեն մեծացել է ուժեղ երկրաշարժի վտանգը Տոկիոյից հարավ ընկած հատվածում: Ինչպես հաղորդում է «Վեստի.ռու»-ն,  ճապոնացի սեյսմոլոգները կարծում են, որ բնական աղետները կարող են սպառնալ Միուրա թերակղզուն:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, մարտի 11-ի երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին դարձան «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի պատճառ: Վթարի հետեւանքները դեռեւս վերացնել չի հաջողվել: